Հռոմի Ֆրանցիսկոս Պապը քննադատել է սեռափոխությունը հեշտացնող նոր տեխնոլոգիաները: Նա նշել է, որ չեզոք սեռի (երրորդ սեռի) մասին ուտոպիան վտանգում է նոր կյանքի ստեղծումը, հաղորդում է AFP-ն:

Ելույթ ունենալով պապական Կյանքի ակադեմիայում՝ նա  քննադատել է այսպես կոչված գենդերային տեսությունը եւ այն գաղափարը, որ մարդը կարող է ընտրել իր սեռը: Հռոմի Պապը աջակցել է գենդերային տեսության վերաբերյալ Եկեղեցու կոշտ դիրքորոշմանը: Նա քննադատել է նաեւ այն, որ անհատական ընտրության ոգեւորվածությունը տեխնոլոգիական առաջընթացի շնորհիվ տարածվում է նաեւ սեռի ընտրության վրա:

«Բացասական սեքսուալ  դրսեւորումներին հակադրվելու փոխարեն,  նրանք ցանկանում են տեխնիկայի միջոցով, որը չի համապատասխանում մարդկային զարգացմանը եւ փոխհարաբերություններին, փոխել իրենց սեռը:

Նման պրակտիկան տղամարդկանց եւ կանանց միությունը սնուցող էներգիայհի աղբյուրը ոչնչացնելու վտանգ ունի: