Լաս Վեգասի հրաձիգ Սթիվեն Փեդոկը կարող էր Չիկագոյում եւ Բոստոնում հարձակումներ նախապատրաստել: NBC News-ը, վկայակոչելով իրավապահ մարմինների աշխատակիցներին, գրում է, որ Պեդոկն ուսումնասիրել էր այլ համերգներ եւ փառատոներ, այդ թվում նաեւ Չիկագոյի Lollapalooza երաժշտական փառատոնը: Նա անգամ փառատոնի տեսարանով Չիկագոյում հյուրանոցի համար էր պատվիրել, բայց այնտեղ չէր հայտնվել:

Նա նաեւ Լաս Վեգասում էր մեկ այլ հյուրանոցի համար պատվիրել, որի մոտակայքում այլընտրանքային երաժշտական փառատոն պետք է տեղի ունենար:

Հիշեցնենք, որ Փեդոկը Լաս Վեգասի հյուրանոցային համարից կրակ էր բացել քանթրի երաժշտության փառատոնի հանդիսատեսի վրա, որի հետեւանքով 59 մարդ սպանվել էր, ավելի քան 500-ը՝ վիրավորվել։