Ճապոնական առաջատար NHK ընկերության աշխատակցուհի Միվա Սադոն սրտի անբավարարությունից մահացել է, որն առաջացել էր աշխատանքի գերհոգնածության պատճառով, հաղորդում է The Guardian-ը:

2013 թվականին Տոկիոյի ասամբլեայի ընտրությունների ժամանակ 31-ամյա Սադոն 159 ժամ է աշխատել՝ ամսվա մեջ ընդամենը երկու օր հանգստանալով: Նրա միջին աշխատանքային օրը մոտ 12 ժամ է տեւել: Քվեարկության արդյունքների հրապարակումից երեք օր անց նրան իր մահճակալում հեռախոսը ձեռքին են հայտնաբերել:

Ընկերությունը խոստովանել է աշխատանքի կազմակերպման հետ կապված խնդիրները եւ բացատրել են, որ այդ տեղեկությունը ավելի վաղ չեն բացահայտել հարազատների զգացմունքների նկատմամբ հարգանքից: