Ուկրաինայի հայկական սփյուռքի ներկայացուցիչները կմասնակցեն չորրորդ ամենամյա աշխարհի ժողովուրդների մշակույթի Outlook World Culture Festival միջազգային փառատոնին:

Ուկրաինայի Նիկոլայեվսկի մարզի Հայերի միությունը եւ Կիեւի հայ համայնքը հայկական մշակույթը եւ ավանդույթները կներկայացնեն փառատոնում , որը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին Կիեւի քաղաքային խորհրդում, հաղորդում է Analitikaua.net-ը:

Փառատոնին կներկայացվի աշխարհի ժողովուրդների շուրջ 50 մշակույթ:

Փառատոնի նպատակն է ժողովուրդների միջեւ բարեկամական հարաբերություններ հաստատել, մշակութային կապերը բարելավել, ինչպես նաեւ ուկրաինացիներին իրազեկել աշխարհի ժողովուրդների մշակույթների մասին: