Երեւանի Հանրապետության 79 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հրդեհը բռնկվել է մեկ ժամ առաջ։

Այս պահին դեպքի վայրում աշխատում են փրկարարները։ Նրանց մեկ ժամ անց հաջողվել է հանգցնել բնակարանում բռնկված հրդեհը։

Հրդեհը սկսվել է շենքի հինգերորդ հարկի բնակարանում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում բնակիչներից մեկը նշեց, որ բարձր ձայն են լսել, դուրս են եկել եւ նկատել են կրակը, ահազանգել փրկարար ծառայություն։ Այդ պահին բնակարանում ոչ ոք չի եղել։

Թե ինչից է բռնկվել հրդեհը, մեզ հետ զրույցում ԱԻՆ աշխատակիցները չասացին՝ նշելով, որ դեռ պարզ չէ։