Հոկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է այցով Հայաստանում Հանրապետությունում գնտվող Եվրամիության քաղաքական եւ անվտանգության կոմիտեի ներկայացուցիչներին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում կողմերի պաշտպանական համագործակցության հեռանկարները:

Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային անվտանգային միջավայրին, կարեւորվել է առկա հակամարտությունները խաղաղ ճանապարհով եւ միջազգային իրավունքի նորմերին համահունչ լուծելու անհրաժեշտությունը: