Մադագասկարի իշխանությունները ժանտախտի բռնկման պատճառով որոշել են ժամանակավորապես փակել երկու տեղական բուհեր: Ժանտախտը  արդեն 33 մարդու կյանք է խլել եւ լայնամասշտաբ խուճապ առաջացրել, հայտնում է AFP-ն:

Հնդկական օվկիանոսի կղզիները տառապում են ժանտախտի ամենամյա բռնկումներից, սակայն այս տարի հիվանդությունը տարածվել է քաղաքային շրջաններ՝  առաջացնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության մտահոգությունը:

Մայրաքաղաք Անտանանարիվուն եւ նավահանգստային Տոամասինա քաղաքը ժանտախտի բռնկման կենտրոնում են եղել: