ՄԱԿ եւ այլ միջազգային կազմակերպությունների ավելի քան 100 փորձագետներ փաստաթուղթ են ընդունել, որում նշել են կախարդության հետեւանքով մարդու իրավունքերի խախտումները կանխելու մի շարք արդյուանվետ միջոցներ, հաղորդում է ՄԱԿ ռադիոն:

Նրանք առաջարկել են պետություններին ուժեղացնել ավանդական բժիշկների գործունեության վերահսկողությունը եւ արգելել կախարդների գովազդները, այդ թվում թերթերում: Իրավապաշտպանները քննել են կախարդության հետ կապված բոլոր խնդիրները:Մասնավորապես քննարկվել են ալբինիզմով տառապող մարդկանց հանդեպ բռնության դադարեցման միջոցները: Որոշ երկրներում ալբինոսներին սպանում են նրանց մարմնի մասերը ձեռք բերելու ահամր, որոնք իբրեւ թե կախարդական ուժ ունեն: