Իրաքի սուննիները, որոնք երկրում փոքրամասնություն են կազմում, մտադիր են կենտրոնական եւ հյուսիսային արվարձանների տարածքում տարածաշրջանային ինքնավարության հաստատման մասին հանրաքվե անցկացնել, հաղորդում է Ինտերֆաքսը:

Նայնավա շրջանի արաբական ցեղերի ներկայացուցիչ, շեյխ Մուզահիմ ալ Խվեթը քրդական BasNews գործակալությանը հայտնել է, որ սուննի շրջանները կընդգրկեն  Նայնավան, Անբարը, Դիյալուն, Սալահ էդ Դինը, եւ Բաղդադի այն շրջանները, որտեղ սուննիները մեծամասնություն են կազմում, այսպես կոչված, Բաղդադի  գոտին: