Համացանցում հայտնվել է «Գահերի խաղը» սերիալի այլընտրանքային հոլովակը անիմե ոճով։ Հոլովակը հրապարակվել է YouTube-ի Malec ալիքում, գրում է Lenta-ն։

Ի տարբերություն նախնական գլխագրերի, հոլովակում նկարված են սագայի հիմնական հերոսները։ Նաեւ երաժշտական թեմայում բառերը ճապոներեն են։

«Գահերի խաղը» սերիալը HBO ալիքով թողարկվում է 2011 թվականից։ 7-րդ սեզոնն ավարտվել է օգոստոսի 28-ին, վերջին սերիան դիտումների ռեկորդ է սահմանել։