Mozilla ընկերությունը հայտարարել է, որ 2018-ի հունիսից Windows XP-ով եւ Vista-ով Firefox-ն այլեւս չի գործի:

Մինչ այդ ընկերությունը Firefox -ի վերաթարմացված տարբերակները կթողարկի, հաղորդում է Kommersant-ը:

Հիշեցնենք՝ այս տարվա ապրիլին Mozilla-ն թողարկեց Firefox 53-ը, որը Windows XP-ի եւ Windows Vista-ի համար չի գործում: Դրա փոխարեն մարդիկ կարող են օգտվել Firefox (ESR) ընդլայնված տարբերակից: