Սաուդյան Արաբիան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապված «բջիջ» է բացահայտել Էր-Ռիյադում»։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին ասվում է թագավորության անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

«Անվտանգության ծառայության հաջողվել է բացահայտել Էր-Ռիյադում ԻՊ «բջիջը», ոչնչացնել զենքի երեք պահեստ, սպանվել են երկու ահաբեկիչներ, ձերբակալվել հինգը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ահաբեկիչներից մեկը սպանվել է՝ հրաժարվելով հանձնվել, մյուսը ինքնապայթեցում է արել։ Առգրավվել է զենք եւ պայթուցիկ սարքելու նյութեր։