ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն  Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրի վերաբերյալ որոշում է կայացրել եւ այն կհայտարարի առաջիկայում: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:

Նա նշել է, որ նախագահի թիմը միասնական ռազմավարություն է  ներկայացրել, որին աջակցություն են հայտնել ազգային անվտանգության ներկայացուցիչները:

Ավելի վաղ Washington Post-ը հաղորդել էր, որ Թրամփը մտադիր է հայտարարել, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը կվիճարկի: Washington Post-ի տվյալներով՝  հաջորդ շաբաթ Թրամփը համաձայնագրի վերաբերյալ իր դիրքորոշումը կհայտարարի: Նա կհայտարարի, որ այն չի համապատասխանում ԱՄՆ  ազգային շահերին եւ այդ հարցը Կոնգրես կուղարկի:

The Post-ը, վկայակոչելով Սպիտակ տան ռազմավարությանը ծանոթ մարդկանց,  նշել է, որ նախագահի որոշումը կլինի առաջին քայլն այն գործընթացում, որը կարող է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի չեղարկմանը հանգեցնել: