«Իրատես» թերթը գրում է. «Ասուլ են, թե ԵԱՏՄ-ից դուրս գալու խորհրդարանական քննարկումների ժամանակ Արմեն Աշոտյանի «կեսկատակ» հնչեցրած մտքերը («եթե տնտեսությունից դժգոհ եք, այդ դեպքում ինչո՞ւ չեք պահանջում կառավարության հրաժարականը») այնքան էլ կատակախառն չեն հնչել, եւ կատակի մյուս «կեսը» բավական հեռուն գնացող ակնարկների կասկադ է պարունակել:

Բանն այն է, որ «Ելքը» կառավարության նկատմամբ միանշանակ վերաբերմունք չունի: Ավելին, ասում են, որ Մոսկվայում պերմանենտ հանդիպումներ է ունենում կառավարության «գորշ կարդինալների» ու նրանց մերձ մարդկանց հետ, քննարկում ապագա քայլերի, «պայքարի» հեռանկարները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում