Եվրասիական տնտեսական միությունը պտույտներ է հավաքում, չնայած գոյություն ունեցող դժվարություններին, համոզված է Ղազախստանի խորհրդարանի վերին պալատի նախագահ Կասըմ Ժոմարթ Տոկաեւը:

«Ղազախստանը ներաճել է գլոբալ կապերի համակարգի մեջ, այդ թվում՝ ԵՏՄ-ի միջոցով: Աշխարհաքաղաքական տեսակետից այս միությունն, անկասկած, համապատասխանում է Ղազախստանի շահերին, մենք այն աջակցում ենք»,- ասել է Տոկաեւը:

«Այս կազմակերպությունը պտույտներ է հավաքում: Իհարկե, կան նաեւ դժվարություններ, սակայն ինտեգրացիան դժվար գործ է, փոխզիջում է պահանջվում, շատ բարձր որակի աշխատանք»,- ասել է նա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: