Տեղի է ունեցել կոկաինի թփեր աճեցնող գյուղացիների զանգվածային գնդակահարություն, 9 մարդ մահացել է, 18-ը վիրավորվել, նշված է Նարինյո դեպարտամենտի Տումակո համայնքի գյուղացիական ասոցիացիայի հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Գյուղացիների վարկածի համաձայն՝  իրադարձությունները տեղի են ունեցել հինգշաբթի վաղ առավոտյան, երբ հավաքվել էին իրենց ցանքսը պաշտպանելու կոկաինի թփերը ոչնչացնող ջոկատի գործողություններից, որին ուղեկցել են զինվորականները եւ ոստիկանները:

Տեղական ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ զինվորականների վրա իբրեւ թե ռումբեր են նետվել, սակայն գյուղացիական ասոցիացիան հերքել է այս վարկածը եւ հայտարարել, որ առանց պատճառի են կրակել, իսկ ռումբերի պատմությունը զինվորականները հորինել են իրենց գործողություններն արդարացնելու համար:

Իշխանությունները միջադեպի պատասխանատվությունը դրել են զինվորականների վրա իբր հարձակված Կոլումբիայի Հեղափոխական զինված ուժերի խռովարարների վրա: