ԱՄՆ Ալաբամա, Լուիզիանա, Ֆլորիդա եւ Միսիսիպի նահանգների իշխանությունները արտակագ դրության ռեժիմ են մտցրել «Նեյթ» արեւադարձային փոթորկի մոտենալու պատճառով, որի հետեւանքով Կենտրոնական Ամերիկայում արդեն ավելի քան 20 մարդ է զոհվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Ափամերձ մի շարք շրջաններում տարհանում է հայտարարված, մարդկանց հրահանգվել է պոտենցիալ վտանգավոր գոտիներից հեռանալ: Ավելի մեծ վտանգ են ներկայացնում ուժգին քամին եւ ջրածածկումը:

Արտակարգ դրության ռեժիմը Իշխանություններին թույլ կտա տարերքի հետեւանքների վերացման նպատակով լրացուցիչ ուժեր ներգրավել՝ ներառյալ Ազգային գվարդիան, ինչպես նաեւ համապատասխան օգնութամբ դիմել դաշնային իշխանություններին:

«Նեյթ» փոթորիկը, որն այժմ Նիկարագուայի եւ Հոնդուրասի ափերի մոտ է, ԱՄՆ ափին կմոտենա շաբաթ երեկոյան, էպիկենտրոնում քամու արագությունը կարող է հասնել ժամում 120 կմ-ի:

«Նեյթ» փոթորկի հետեւանքով Նիկարագուայում եւ Կոստա Ռիկայում 22 մարդ է մահացել: 3 մարդ էլ մահացել է Հոնդուրասում: