Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 2 կետը, այսօր՝ հոկտեմբերի 6-ին ստորագրել է արձանագրություն՝ թիվ 6 ընտրատարածքից ընտրված Իվան Խորենի Ավանեսյանի պատգամավորական լիազորությունների դադարման մասին:

Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ արձանագրությունն ուղարկվել է Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 28-ին, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հանդես էր եկել Իվան Ավանեսյանի հրաժարականի մասին հայտարարությամբ: