ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ զորահրամանատարների հետ հանդիպումից հետո հայտարարել է  «փոթորկից առաջ անդորրի» մասին, հայտնում է Politico-ն:

«Սա գուցե անդորր է փոթորկից առաջ»,- ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը հավելել է, որ հավաքվել էին «լավագույն զորահրամանատարները»: Նա, սակայն, հրաժարվել է մեկնաբանել սպասվող «փոթորկի» մասին իր բառերը:

«Կտեղեկանաք»,- լրագրողներին կարճ պատասխանել է ԱՄՆ նախագահը: