Հայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 5-ին, ժամը 21:10-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 79 շենքի բնակարաններից մեկում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ մեկ ավտոսանդուղք:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել 4-րդ հարկի Գ. Գ.-ի բնակարանի խոհանոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:40-ին, մարվել` 22:06-ին:

Այրվել են սառնարան, մասամբ խոհանոցի գույքը (մոտ 3 քմ), առաստաղի փրփրապլաստե երեսպատումը (մոտ 6 քմ) եւ ջերմահարվել ավելացրած հարկի (5-րդ) ծածկը: