Հոկտեմբերի 6-ին Երեւանում անցկացվում է 6-րդ ռուս-հայկական միջտարածաշրջանային համաժողովը: Համաժողովը կազմակերպել են ՀՀ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը եւ  ՌԴ Տնտեսական զարգացման նախարարությունը:

Համաժողովն անցկացվում է Եվրասիական գործընկերության 2-րդ միջազգային ֆորումի հետ համատեղ:

Նախատեսվում է լիագումար նիստի շրջանակում տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում մի շարք համաձայնագրեր ստորագրել, այդ թվում՝ համաձայնագրեր «ՌԷՑ» ԲԸ-ի եւ «Հայաստանի իրավազորություն» ֆոնդի միջեւ: Նախատեսված է 5 թեմատիկ նիստ՝ Ռուսաստանի եւ Հայաստանի առեւտրատնտեսական հարաբերություններ, տուրիզմի, արդյունաբերության, գուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ինովացիոն, հումանիտար ոլորտներում միջտարածաշրջանային համագործակցության զարգացում թեմաներով:

Համաժողովի շրջանակում նախատեսվում է անցկացնել ռուս-հայկական 3-րդ երիտասարդական համաժողովը: