Հայաստանը մտադիր է իր ավանդը ներդնել ԵՏՄ տարածքի զարգացման ընդհանուր ջանքերում: Այս մասին հայտարարեց 6-րդ ռուս-հայկական միջտարածաշրջանային համաժողովի կազմկոմիտեի նախագահ Արա Աբրահամյանը համաժողովի բացմանը:

Նրա խոսքով՝ համաժողովի խնդիրն է օգնել երկկողմ, բազմակողմ համագործակցությանը, կապեր հաստատել կառավարությունների եւ գործարար համայնքների միջեւ: Աբրահամյանն արձանագրեց կազմակերպության անդամների միջեւ տնտեսական կապերի բարելավումը, նրա հեղինակության բարձրացումը:

«Հայաստանը մտադիր է իր ավանդը ներդնել ԵՏՄ զարգացման ընդհանուր ջանքերում: Չնայած երկիրը բնական պաշարներով աղքատ է, հարուստ է պատմությամբ եւ մշակույթով, ակտիվ երիտասարդներով»,- նշեց Աբրահամյանը: