ԵՏՄ շրջանակում ապրանքաշրջանառության մեծ աճ է նկատվում։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ելույթ ունենալով Երեւանում հայ–ռուսական 6-րդ միջտարածաշրջանային համաժողովին։

Վարչապետը նշել է, որ դա վերաբերում է նաեւ Ռուսաստանին։ Հայաստան անվիզա այցելելու որոշումից հետո Ռուսաստանից նաեւ զբոսաշրջության աճ է գրանցվել։

Նշենք, որ համաժողովի վատ կազմակերպվածության պատճառով դահլիճում ելույթներից գրեթե ոչինչ չէր լսվում։