Նիկարագուայի եւ Կոստա Ռիկայի տարածքը պատուհասած «Նեյթ» փոթորկի հետեւանքով, վերջին տվյալներով, 22 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է Televisa-ն՝ վկայակոչելով իշխանությունների տվյալները:

Նշվում է, որ 15 մարդ զոհվել է Նիկարագուայում, 7՝ Կոստա Ռիկայում: Հաղորդվում է նաեւ Կոստա Ռիկայում 15 անհետ կորածի մասին:

Սրանից զատ, Նիկարագուայում հորդ անձրեւների պատճառով ջրհեղեղներ են սպասում: Օդերեւութաբանների տվյալներով՝ արեւադարձային փոթորիկը շարժվում է Մեքսիկայի ուղղությամբ: