Վաշինգթոնի համար Հյուսիսային Կորեայի հետ հարաբերություններում գլխավոր նպատակն է ապամիջուկայնացումը։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է Gazeta–ն։

«Հյուսիսային Կորեայում մեր նպատակը ապամիջուկայնացումն է։ Մենք չենք կարող այդ բռնապետությանը թույլ տալ բազմաթիվ զոհերով սպառնալ մեր երկրին կամ մեր դաշնակիցներին։ Մենք կանենք ամեն բան դա կանխելու համար»,– նշել է Թրամփը։