Ֆիլիպիններում ջրմուղ ցիստեռնի պայթյունից զոհվել է 3 մարդ, վիրավորվել ավելի քան 40-ը։ Այս մասին հայտնում է CNN Philippines–ը։

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել Բալականի նահանգում մոտ 03։30–ի սահմաններում։ 13 մ բարձրությունից մոտակա տների վրա է թափվել ավելի քան 2 հազար խ/մ ջուր։

Միջադեպի հետեւանքով զոհվել է 1 տարեկան մի երեխա, 50 տարեկան ոստիկան եւ 22-ամյա մի աղջիկ։ Եվս 42 մարդ վիրավորվել է, որոնցից 2-ի վիճակտ գնահատվում է ծայրահեղ ծանր։

Միջադեպի պատճառները դեռեւս պարզվում են։