Ադրբեջանում գրանցվել է հերթական սարսափելի հանցագործությունը։ ԱՊԱ-ի հաղորդմամբ՝  Քեդաբեկի 29-ամյա բնակիչ Ֆարիզ Մուխթարովը կտրել է իր նախկին կնոջ՝ 29-ամյա Մատանատ Մուխթարովի գլուխը։

Հանցագործը հանցանքի վայրից դիմել է փախուստի։ Այս պահին իրավապահ մարմիններն օպերատիվ միջոցառումներ են իրականացնում նրան բռնելու համար։ Տեղեկության համաձայն՝ ամուսինները բաժանվել էին մոտ 2 տարի առաջ։ Նրանք ունեն անչափահաս երեխա։ Հանցագործությունը կատարվել էր Մուխթարովի հոր տանը։