Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն հոկտեմբերի 5-ին, ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սենատի եւ Ասամբլեայի պատվիրակությանը:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը երախտագիտություն է հայտնել Կալիֆորնիա նահանգի՝ Արցախի անկախության ճանաչման, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության դատապարտման հետեւողական դիրքորոշման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների, ինչպես նաեւ Հայաստանի եւ Կալիֆորնիա նահանգի միջեւ համագործակցության զարգացման եւ խթանմանն ուղղված մի շարք հարցեր: