ՌԴ Քննչական կոմիտեն ճշտել է Վլադիմիրի մարզում ավտոբուսի վթարի հետեւանքով զոհերի թիվը՝ ոչ թե 19 մարդ, այլ 16:

«Նախնական տեղեկություններով՝ զոհվել է 16 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա: Մնացյալ ուղեւորները, որոնց թվում անչափահասներ կան, մարմնական տարբեր վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել»,- ՏԱՍՍ-ին հայտնել են ՔԿ մամուլի ծառայությունից:

Գնացքի ուղեւորները եւ անձնակազմը պատահարի հետեւանքով չեն տուժել:

Վլադիմիրի փոխնահանգապետ Միխայիլ Կոլկովը նշել է, որ զոհվածների մարմինների ճանաչումը կանցկացվի Վլադիմիրում: