Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 22.30-ին, ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության 6-րդ բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Բաղրամյան պողոտայի 26 հասցեի մոտից գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 27-ամյա Ասատուր Հ.-ին, որի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Սամսունգ» մոդելի բջջային հեռախոս:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը՝ ժամը 22.55-ին բաժին է ներկայացել 41-ամյա Արմինե Ե.-ն եւ հայտնել, որ ժամը 22.10-ից 22.30-ն ընկած ժամանակահատվածում թիվ 47 երթուղային ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են նշված հեռախոսը՝ պատճառելով նյութական վնաս:

Կատարվում է հետաքննություն: