Ֆլորիդայի Sea World օվկիանարիումի աշխատակցուհի Էմմի Շումախերը իր Facebook-ի էջում հրապարակել է կադրեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են դելֆիններն արձագանքել երկու սկյուռների այցելությանը։

Հոլովակում երեւում է, որ չորս դելֆին նկատելի  հետաքրքրությամբ հետեւում են այցելած սկյուռներից մեկի տեղաշարժին՝ փորձելով չկորցնել նրան տեսադաշտից։ Ավելի ուշ տեսարանին միացել է նաեւ եւս մեկ դելֆին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։