ՆԱՏՕ-ն փորձում է Ռուսաստանի հետ ստեղծել ավելի կառուցողական հարաբերություններ։ Ուրբաթ՝ հոկտեմբերի 9-ին կայանալիք ՆԱՏՕ–ի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի նախաշեմին, ռումինական hotnews.ro-ի հետ հարցազրույցում հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մենք տեսել ենք տարիների  ընթացքում զարգացող գործողությունների մոդել, ըստ որի՝ Ռուսաստանը զգալի միջոցներ է ներդնում պաշտպանության մեջ,  արդիականացնում է  իր զինված ուժերը  եւ ուժ է կիրառում իր հարեւան Ուկրաինայի դեմ»,- ասել է նա։

 «Միեւնույն ժամանակ, Ռուսաստանը մեր հարեւանն է եւ շարունակում է մնալ մեր հարեւանը, նշել է Ստոլտենբերգը։ ՆԱՏՕ-ն նոր Սառը պատերազմ, սպառազինությունների նոր մրցավազք չի ցանկանում։ Այդ պատճառով մենք փորձում են հասնել Ռուսաստանի հետ ավելի կառուցողական հարաբերությունների հաստատմանը՝ փորձելով նվազեցնել լարվածությունը, եւ մեր պատասխանը, մեր միջոցները պաշտպանական եւ համամասնական են։  Եվ մենք շարունակում ենք պահպանել Ռուսաստանի հետ քաղաքական կապը, քանի որ կարծում ենք, որ իսկապես անհրաժեշտ է ձգտել Ռուսաստանի հետ լավագույն հարաբերությունների հաստատմանը, որոնք կնվազեցնեն լարվածությունը եւ կբարելավեն անվտանգության վիճակը Եվրոպայում»։