Գերագույն Ռադան այսօրվա նիստի ժամանակ ընդունել է Դոնեցկի եւ Լուգանսկի շրջանների ժամանակավոր օկուպացված տարածքների վրա Ուկրաինայի պետական ինքնիշխանության ապահովման մասին Ուկրաինայի պետական քաղաքականության առանձնահատկությունների մասին նախագահական օրինագիծը։ Համապատասխան փաստաթղթին կողմ է քվեարկել  233 պատգամավոր, փոխանցում է «Սեգոդնյա»–ն։

Քվեարկության նախօրեին Գերագույն Ռադայի նախագահ Անդրեյ Պարուբիյը հայտնել է, որ օրինագծից հանվել էր Մինսկի համաձայնագրի հղումը:

Ընդունված օրենքի համաձայն՝ «Ռուսաստանի Դաշնության կողմից  Դոնբասի տարածաշրջանի օկուպացումը անօրինական է եւ չի ստեղծում որեւէ տարածքային իրավունք»: