Խաչփար գյուղում սեպտեմբերի 11-ին վրաերթի ենթարկված տղամարդը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է։

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 11-ին՝ ժամը 10.40-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել այն մասին, որ «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 61-ամյա Լեւիկ Բ.-ն Խաչփար գյուղի կենտրոնական փողոցում՝ 13-րդ փողոցի դիմաց, վրաերթի է ենթարկել 1961 թ. ծնված Մուշեղ Մանուկյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15.00-ին, Մուշեղ Մանուկյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է: Կատարվում է նախաքննություն: