«Իրազեկ քաղաքացիների միավորումը» Խորհրդային Հայաստանում բռնաճնշումների մասին անիմացիոն տեսանյութ է պատրաստել:

«Երբ խոսում ենք ԽՍՀՄ փուլի բռնաճնշումների մասին, սովորաբար դրանք անվանում ենք անհատի պաշտամունքի հետեւանք: Սրանով Մոսկվան եւ Կոմունիստական կուսակցությունը հայտնվում են շահեկան վիճակում՝ մեղքը բարդելով մեկ մարդու՝ Իոսիֆ Ստալինի, վրա: Սակայն այդ բռնաճնշումներն ունեցել են մի քանի փուլ:

Տեսանյութում ներկայացված է, թե որ փուլում, որքան հայ է բռնադատվել այս ամենի արդյունքում»,-ասված է հաղորդագրության մեջ: