Սեպտեմբերի 27-ին Կալուգայի շրջանի Բորովի քաղաքային դատարանի դատավոր Պավել Տոլոկոննիկովը 40-ամյա «օրենքով գող» Արսեն Մկրտչանին՝ քրեական միջավայրում ավելի հայտնի որպես Արսեն Երևանսկի, մեղավոր է ճանաչել մեծ քանակությամբ թմրանյութ պահելու համար եւ դատապարտել երեք ու կես տարվա ազատազրկման։  Քննության ընթացքում կալանքի տակ գտնվող Արսենը կալանավորվել է դատարանի դահլիճում։ Ականատեսների վկայությամբ՝ մեղադրյալի համար դատավճիռը միանգամայն անսպասելի էր, հաղորդում է «Փրայմ Քրայմը»։

Ըստ տեղեկությունների՝ ավելի վաղ Մոսկվայի ոստիկանությունը երեք անգամ փորձել էր ձերբակալել Արսեն Մկրտչյանին. առաջին անգամ 2008 թվականին՝ կողոպուտի, մարդ առևանգելու եւ զենք ու թմրանյութեի պահելու համար ու երկու անգամ 2009-ին։ Սակայն Մկրտչյանի բոլոր երեք  քրեական դրվագները տապալվել են դատարանում։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին եւս ՌԴ ՆԳՆ օպերատիվ ծառայության աշխատակիցները Քնդոյի եղբորորդուն փորձել են  նստեցնել ամբաստանյալի աթոռին։ 40 տարեկան Արսենը, որ դեռ երբեք չէր եղել կալանավայրում, արդեն ունի իսկական «կնքահոր» տեսք. ձեռնափայտից բացի, նա օգտվում է նաեւ հաշմանդամի սայլակից։