ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 100 անդամ պաշտպանել է ցեղասպանությունների կանխարգելման մասին բանաձեւը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ հայ դատի հանձնախումբը։

Կոնգրեսականների այս ակտիվությունը համընկել է «Խոստում» ֆիլմի ցուցադրությանը եւ «Մերժման ճարտարապետները» փաստագրական ֆիլմի ապագա շնորհանդեսին։ Բանաձեւը կոչ է անում օգտվել Հայոց ցեղասպանության դասերից Մերձավոր Արեւելքում ապագա ցեղասպանությունները կանխելու համար։

Ցեղասպանությունների պատմության եւ Հայաստանի ու Արցախի դեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի  կողմից աճող ագրեսիայի դեմ աճող հետաքրքրությունը առաջ է բերել օրենսդիրների ուշադրությունը։ Դա արձանագրել է Հայ Դատի գրասենյակը ամբողջ երկրում 200 օրենսդիրների հետ հանդիպումների արդյունքում։

Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը կոնգրեսականներին շնորհակալություն է հայտնել բանաձեւին աջակցելու համար։