Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 2.30-ին, «Հյունդաի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Թումանյան փողոցի թիվ 41 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1998 թ. ծնված Անահիտ Կ.-ին եւ 1999 թ. ծնված Հայկանուշ Հ.-ին, որոնք մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:

Կատարվում է հետաքննություն:

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 08.20-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Խ.Դաշտենցի փողոցի թիվ 1/2 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 10-ամյա Կառլեն Լ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է հետաքննություն: