ԵՏՄ շրջանակում միասնական թվային օրակարգի մշակումն անցկացվում է 2016 թվականից։  Երեւանում կայացած Ռուս-հայկական վեցերորդ միջազգային համաժողովի ժամանակ այս մասին հայտնել է ՌԴ առեւտրի եւ արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովը։

Նրա խոսքով՝ չնայած այն բանին, որ «Թվային տնտեսության» ծրագիրն այս ամառ է հաստատվել  Ռուսաստանում, անցումը դեպի թվային արդյունաբերություն ԴՌ-ում սկսվել է ավելի վաղ։ Արդյունքում, այսօր գործնականում բոլոր տեխնոլոգիական բազային լուծումները, որոնք ընդունված է համարել արտադրության  թվային ձևափոխման հիմք, մեր ընկերություններն արդեն կիրառում են իրենց ապրանքի ստեղծման բոլոր էտապներում։ «Մեծամասամբ թվայնացման ուղղությունների մեծ մասի դեպքում մենք արդեն ստեղծել ենք մեր ապրանքների պաշարները»,-ասել է նա։

«Թվային տնտեսություն» ծրագիրն առաջին հերթին թույլ կտա հարստացնել այդ տեխնոլոգիաները, որպեսզի առաջարկվեն  արդյունաբերության փաթեթային լուծումներ, եւ երկրորդ նպատակը նորմատիվային բազայի, ինչպես նաև թվային տնտեսության բնագավառում ազգային  չափանիշների ստեղծումն է։

Ինչ վերաբերում է ԵՏՄ արդյունաբերական կոոպերատիվների  վրա  թվայնացման ազդեցությանն, ապա այստեղ պետք է ելնել նրանից, որ մեր գործընկերները ևս շարժվում են նույն ուղղությամբ։ Այդ պատճառով տեղին է  խոսել այն մասին, որ մենք պետք է միասին գործենք այս գործընթացների ներդաշնակեցման համար, որպեսզի Միության արդյունաբերական կոոպերատիվների թվայնացման անցման մասշտաբները ավելի ընդլայնվեն»,-նշել է նախարարը։

Դենիս Մանտուրովը հիշեցրել է, որ ներկա փուլում ընթանում է Միության անդամ երկրների արդյունաբերությունների թվային ձևափոխման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման գործընթացը։ «Հաջորդ տարի այդ ռազմավարական փաստաթուղթը պետք է հաստատվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից, ինչից հետո կսկսվի համատեղ պիլոտային նախագծերի իրականացումը»,-նշել է նախարարը։  «Վերջին հաշվով մենք պետք է հանգենք ԵՏՄ-ի արդյունաբերական համալիր տեղեկատվական համակարգի  ստեղծմանը, որտեղ առանձին-առանձին ներկայացված կլինեն թվայնացման տեխնոլոգիաները, դրանց մշակողները եւ ինտեգրատորները։  Այս թվային նորարարությունների գործնական կիրառումը Ռուսաստանում կիրականացվի Ազգային տեխնոլոգիական նախաձեռնություն «ՏեխՆետ» ճանապարհային քարտեզի շրջանակներում, «Ապագայի գործարաններ» նախագծի փորձարկման պոլիգոններում։ Նպատակային ենք համարում այս մոտեցումը կիրառել ԵՏՄ բոլոր երկրների վրա»,- ասել է նախարարը։