Հոկտեմբերի 7-10-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 11-ին շրջանների զգալի մասում անձրեւ է սպասվում: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 7-9-ը կբարձրանա 5-7, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում` 7-9 աստիճանով: Հոկտեմբերի 11-ի ցեկերը ջերմաստիճանը 3-4 աստիճանով կնվազի:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հոկտեմբերի 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ին՝ անձրեւ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +7+9, ցերեկը՝ +21+23 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` -2+3, ցերեկը` +12+16,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` -2+3, ցերեկը` +12+16,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +4+7, ցերեկը` +16+19,

Գեղարքունիքում՝ գիշերը` -2+3, ցերեկը` +12+16,

Լոռիում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +15+20,

Տավուշում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +17+22,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -2+3, ցերեկը` +12+16,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +6+9, ցերեկը` +19+21,

Արարատում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +21+23,

Արմավիրում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +21+23,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -2+3, ցերեկը` +12+16,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +21+23,

Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +5+8, ցերեկը` +19+23,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -4+1, ցերեկը` +9+14,

Արցախում՝ գիշերը` +6+9, ցերեկը՝ +14+18: