Բրազիլիայում պահակն այրել է մանկատան շենքը, ինչի հետեւանքով զոհվել է 6 երեխա եւ մեկ դաստիարակ, տուժել են տասնյակ մարդիկ, հայտնում է Globo կայքը։

Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի Ժանաուբա քաղաքում։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ 50-ամյա գիշերային պահակը իր եւ երեխաների վրա սպիրտ է լցրել եւ հրդեհել։

4 տարեկան 4 երեխա տեղում մահացել է։ Եվս 2 երեխա ու 43-ամյա դաստիարակչուհին մահացել են հիվանդանոցում։ Պահակը նույնպես մի քանի ժամ անց մահացել է։

24 տուժած այս պահին դեռ հիվանդանոցում են գտնվում, որոնց թվում՝ 21 երեխա։