Ուկրաինայի խորհրդարանի անկախ պատգամավոր Յուրի Լեւչենկոն  ծխագլանակ է վառել Գերագույն Ռադայի նիստերի դահլիճում: Այդ մասին նա հայտարարել է խորհրդարանական ամբիոնից, փոխանցում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը:

Նա հայտարարել է, որ իր քայլը ճիշտ է համարում:

Լեւչենկոն ավելացրել է, որ «կվառեր այդ խորհրդարանը, որպեսզի այն հակասահմանադրական գործեր չանի»:

«Այդ պատճառով էլ, այո՛, ես վառել եմ այդ  ծխագլանակը եւ դեռ շատ եմ վառելու, որ այդ դավաճանները այլեւս այստեղ չլինեն», — ասել է նա:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Ռադայի դահլիճում ծուխ եւ հոտ է տարածվել Դոնբասի հատուկ կարգավիճակի եւ ինքնակառավարման առանձնահատկությունների մասին երկրորդ օրինագծի քննարկման ժամանակ: