Ֆլորիդայում իրականացրել են մահապատժի ենթարկված բանտարկյալի դատավճիռը, որը  1983 թվականին  մեղավոր էր ճանաչվել երկու մարդու սպանության մեջ: Նրան  մահապատժի են ենթարկել  հոկտեմբերի 5-ին, հայտնում է  Americaru-ն:

Հաղորդվում է, որ 57-ամյա Մայքլ Լամբրիքսը մահացել է մահաբեր ներարկումից  ժամը 10:10 րոպեին Ֆլորիդայի նահանգի բանտում: Նրա վերջին խոսքը աղոթքն է եղել: Մահը վրա է հասել ներարկումից 5 րոպե հետո:

Լամբրիքսն այս նահանգում օգոստոսին մահապատիժը վերականգնելուց հետո այդ պատժաչափին ենթարկված երկրորդ բանտարկյալն էր։ Մինչ այդ դատավճիռների իրականացումը դադարեցվել էր, քանի որ այդ մեթոդը հակասահմանադրական էր ճանաչվել: Դրան ի պատասխան՝ նահանգի օրենսդրական ժողովը նոր օրենք է ընդունել, որը պահանջում է մահապատժի դատավճիռը կայացնել երդվյալ ատենակալների միաձայն որոշմամբ։

Ֆլորիդայի դատարանը վճռել է, որ Լամբրիքսի գործը չափազանց  հին էր վերանայման համար, ուստի բողոքարկումը մերժվել է։