Վերջին մեկ տարում ԵՏՄ–ում Հայաստանի մրցակցային պոտենցիալը բացվել է։ Այս մասին Երեւանում ընթացող 6-րդ հայ–ռուսական միջտարածաշրջանային համաժողովի ժամանակ ասել է ՌԴ նախագահի՝ տարածաշրջանային ինտեգրացիայի հարցերով օգնական Սերգեյ Գլազեւը։

Նրա խոսքով՝ Հայաստանը յուրահատուկ վիճակում է։ «Մի կողմից մենք ընդհանուր սահման չունենք, ինչը Հայաստանին ստիպում է մասնագիտանալ բարձր տեխնոլոգիական ոլորտներում։ Մենք ուրախ ենք, որ հայաստանի  հետ փոխադարձ առեւտուրն աճում է։ Մյուս կողմից Հայաստանը առավելություն ունի՝ կապված մտավոր տեխնոլոգիաների հետ»,– ասել է նա՝ հիշեցնելով, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայ արտադրողները հայտնի էին դեռ ԽՍՀՄ ժամանակներից։