ԵՏՄ-ին պակասում է միասնական արդյունաբերական քաղաքականությունը։ Երեւանում կայացած ռուս-հայկական վեցերորդ միջազգային համաժողովի ընթացքում՝ ճեպազրույցի ժամանակ, այս մասին հայտնել է տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիոն հարցերով ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւը։

«Մենք ստեղծել ենք ընդհանուր շուկա, եւ մեզ համար շատ կարեւոր է, որ այնտեղ շրջանառվեն մեր ապրանքները, իսկ այն (շուկան) կառավարվի մեր, այլ ոչ թե օտար արտադրողների կողմից»,-ընդգծել է Սերգեյ Գլազեւը։