Անհայտ անձինք այսօր՝ հոկտեմբերի 6-ի գիշերը, փորձել են ներթափանցել Վարուժան Ավետիսյանի ընտանիքին պատկանող բնակարան, երբ ընտանիքի անդամները քնած են եղել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Հիմնադիր խորհրդարանից»:

Տարածած հաղորդագրությունում ասվում է.

« Ծառայությունների 37-թվականին հարիր գործելաոճը շարունակում է հիմնավորապես հաստատվել Հայաստանում։ Այսօր՝ հոկտեմբերի 6-ի գիշերը,

Այսօր՝ հոկտեմբերի 6-ի գիշերը, անհայտ անձինք փորձել են ներթափանցել Վարուժան Ավետիսյանի ընտանիքին պատկանող բնակարան, երբ ընտանիքի անդամները քնած են եղել։ Բնակարանի մուտքի դռան կողպեքի պտուտակները Վարուժան Ավետիսյանի ընտանիքի անդամները քանդած են հայտնաբերել առավոտյան։

Դեպքը խոսում է նարիմանովյան ծառայությունների փնթի, անպատասխանատու, ապօրինի եւ հանցավոր գործելակերպի մասին եւ հանդիսանում է ընտանիքի եւ անձի իրավունքների կոպիտ ոտնահարում։ Ծառայությունները ամենայն հավանականությամբ տեղեկատվական քաղց են ապրում եւ նպատակ են հետապնդել ներթափանցել բնակարան, տեղեկություններ հայթայթել եւ ձեռք բերել «Սասնա Ծուռ» Վարուժան Ավետիսյանի նամակներից կամ փաստաթղթերից եւ/կամ տեսանկարահանող կամ գաղտնալսով սարքեր տեղադրել»: