Հայաստանը մտադիր է որպես կապող օղակ հանդես գալ Իրանի եւ ԵՏՄ-ի միջեւ հարաբերություններ զարգացման համար։

Երեւանում ընթացող ռուս-հայկական միջտարածաշրջանային վեցերորդ համաժողովի շրջանակում՝ ճեպազրույցի ժամանակ, ռուս-հայկական միջտարածաշրջանային համաժողովի կազմկոմիտեի նախագահ Արա Աբրահամյանը հայտնել է, որ պայմանավորվածություն կա Իրանի հետ սահմանին Ռուսաստանի առեւտրի տան շինարարություն սկսել։
«Իրանին կվաճառենք ռուսական արտադրանքը», -հայտնել է Աբրահամյանը: Նրա խոսքով, պլանավորվում է նաեւ արտադրական գոտու բացումը: «Կվաճառենք Իրան եւ Պարսից ծոցի այլ երկրներ», - մանրամսնել է Աբրահամյանը՝ հավելելով, որ գործընկերների կողմից հետաքրքրություն կա, բայց շատ բան կախված է Հայաստանից:
Նշենք, որ խոսքը հիմնականում գնում է գյուղատնտեսական տեխնիկայի մասին: