Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին և Էնդրյու Շոֆերին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը շարունակվել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման վերաբերյալ քննարկումները։

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի, հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերի շուրջ։