«Սասնա ծռերի» գործի անջատված  մասը մակագրվել է դատավոր Մեսրոպ Մակյանին։  Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է  դատական տեղեկատվական համակարգից։

Կենտրոն դատարանից  գործուղված Մակյանը քննելու է Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյան, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Արմեն Բիլյւանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի և մյուսների մասով քրեական գործը: