Կապանում կբացվի իտալական պիցցայի գործարան: Այս մասին այսօր` հոկտեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանն ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Նա նշեց, որ այն լինելու է կիսաֆաբրիկատ պիցցայի արտադրություն, ստեղծվելու է 30-100 աշխատատեղ եւ աշխատավարձը լինելու է միջինը 100-120 հազար դրամ: Մարզպետը նշեց, որ պիցցան պատրաստվելու է տեղական արտադրության մթերքից, նախապատվությունը տրվելու է Սյունիքի արտադրողին:

Գործարանը հիմնվելու է իտալացի գործարար Նիկոլա Դի Մաուրոյի կողմից, ծրագրի հաջողության դեպքում գործարարը նախատեսում է ընդլայնել արտադրանքի ասորտիմենտը եւ ապագայում եւս մեկ գործարան կառուցել: